Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Այսօր ականավոր գիտնական, «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հովհաննեսյանի ծննդյան տոնն է
Այսօր ԵՊՀ «Ֆարմացիայի ինստիտուտ»-ի կենսաբժշկագիտության ամբիոնում տեղի ունեցավ ականավոր գիտնական Ռուբեն Հովհաննեսյանի ծննդյան 70-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր արարողությունը:
Հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ «Ֆարմացիայի ինստիտուտ»-ի կենսաբժշկագիտության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հովհաննեսյանը՝ պատմելով իր անցած 70 տարվա ճանապարհի մասին, ներկայացնելով դրվագներ իր մանկությունից, պատանեկությունից ու երիտասարդությունից, ինչպես նաև մասնագիտական և գիտամանկավարժական նշանակալի ձեռքբերումներից:
Շնորհավորական ուղերձներով հանդես եկան Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը և այլոք:
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանի կողմից բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի, գիտական բնագավառի զարգացման գործում ունեցած վաստակի և ծննդյան 70-ամյա հոբելյանի կապակցությամբ Ռուբեն Հովհաննեսյանը պարգևատրվեց Պատվոգրով, ինչպես նաև փոխանցվեց Բյուրոյի ողջ անձնակազմի անունից շնորհավորական ուղերձ։
Միջոցառմանը ներկա էին նաև բազմաթիվ գիտնականեր, ականավոր բժիշկներ և դասախոսներ, ինչպես նաև ուսանողներ, ովքեր իրենց ջերմագին բարեմաղթանքներն ու լավագույն ցանկությունները փոխանցեցին հոբելյարին։
Փորձաքննությունների ազգային բյուրոյի ողջ անձնակազմի անունից ջերմորեն շնորհավորում ենք պարոն Հովհաննեսյանին՝ մաղթելով քաջառողջություն, երկար տարիների բեղուն և արդյունավետ աշխատանքային գործունեություն, նոր ձեռքբերումներ ու նվաճումներ՝ ի նպաստ մեր երկրի գիտամանկավարժական ներուժի զարգացման, երիտասարդ գիտնակաների կրթման, նրանց մասնագիտական ընդգրկվածության ընդլայնման, միջազգային գիտական հարթակներում ներկայանալի գիտական ներուժի ձևավորման և գիտական արդյունքի ապահովման գործում նշանակալի ներդրման շարունակական իրագործման համար:
28 Դեկտեմբեր 2016